11:43 | 06.11.13 | Նորություններ | 3489

ԱրմենՏել-ը շարունակում է ընդլայնել 3G-ծածկույթը մարզերում

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Լոռու մարզի Օձուն համայնքում գործարկել է 3G-ծածկույթ:

3-րդ սերնդի, այդ թվում` 3G բջջային ինտերնետի ծառայությունները, հասանելի են համայնքի բնակիչներին: ԱրմենՏել-ը համայնքում իրականացրել է նաեւ GSM-ցանցի ծածկույթի բարելավման աշխատանքներ:

Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է մոտ 30 քմ. կիլոմետրով, իսկ Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի է համայնքի ավելի քան 5000 բնակիչներին: