14:06 | 05.11.13 | Նորություններ | 1107

Ucom-ը եւ Ամերիաբանկը համատեղ քարտ են թողարկել

Ucom ընկերությունը եւ Ամերիաբանկն այսօր հայտարարել են, որ թողարկել են արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, որը հնարավորություն է տալիս ժամանակակից տեխնիկա գնել տարեկան 6% տոկոսադրույքով:  

Ներկայացնելով նոր առաջարկը, Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն ասել է, որ համատեղ վարկային քարտը հնարավորություն կընձեռի Ucom-ի բաժանորդներին, ովքեր առնվազն 6 ամիս օգտվում են Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներից, ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ, որի օգնությամբ հնարավոր կլինի գնումներ կատարել էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի Zigzag, Aray, Technolife, Fine, Vega խանութներից:

Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանն, իր հերթին, ասել է, որ վարկային գիծը տրամադրվում է մինչեւ 400 հազար ՀՀ դրամ վարկային սահմանաչափով, որի մարման ժամկետը սահմանվում է մինչեւ 12 ամիս: Նրա փոխանցմամբ, վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քարտի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:

Արման Բարսեղյանը տեղեկացրել է, որ թողարկվել է մոտ 2000 ArCa վարկային քարտ, սակայն անհրաժեշտության դեպքում նրանց քանակը կարող է ավելացվել: Համագործակցության հաջորդ փուլի ընթացքում նախատեսվում է նաեւ միջազգային քարտերի թողարկում: