13:26 | 04.11.13 | Նորություններ | 4563

Ներկայացվել է My Orange բջջային հավելվածը

Օրանժ Արմենիան այսօր ներկայացրել է «My Orange» բջջային հավելվածը Android եւ iOS օպերացիոն համակարգերի համար:

«My Orange»-ը թույլ կտա Օրանժի բաժանորդներին կառավարել հաշիվը, ստուգել հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, փոխել սակագնային պլանը, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոումինգ ծառայությունը, օգտվել Օրանժ TV կամ Օրանժ Կինո ծառայություններից եւ այլն:

Նոր հավելվածը նոյեմբերի 5-ից հասանելի կլինի Google Play Store-ում, իսկ նոյեմբերի 20-ից` AppStore-ում: