15:28 | 03.10.13 | Նորություններ | 2499

Orange-ի նոր ծրագիրը Դելֆինի, Թիթեռի եւ Պանտերայի հավատարիմ բաժանորդների համար

Orange-ն այսօր հայտարարեց իր հավատարիմ բաժանորդների համար նախատեսված նոր անակնկալների մասին:

Այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, ամեն ամիս Orange Merci հավատարմության միավորների տեսքով կստանան իրենց ամսավճարի 10%-ը: Այս միավորները կարող են օգտագործվել ցանցից դուրս րոպեներ, SMS-ներ եւ մեգաբայթեր ձեռք բերելու համար:

Առաջին միավորները բաժանորդներին կտրամադրվեն նոյեմբերի սկզբին, իսկ այնուհետեւ՝ յուրաքանչյուր ամիս:

Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, կարող են ընտրել եւս մեկ անգամ երկարաձգել պայմանագիրը 12 կամ 24 ամսով: Այս դեպքում վերջիններս Orange Merci հավատարմության միավորների փոխարեն կկարողանան հատուկ գնով հեռախոս ձեռք բերել:

«Ուրախ ենք եւս մեկ հաճելի անակնկալ մատուցել Դելֆինի, Պանտերայի ու Թիթեռի մեր հավատարիմ բաժանորդներին: Մեր բաժանորդներն այժմ վստահ են. ինչքան երկար մնան Orange-ի բաժանորդ, այնքան ավելի շատ կլինեն իրենց առավելությունները», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: