15:24 | 03.10.13 | Նորություններ | 3274

ԱրմենՏելն ընդլայնել է «Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրությունը

ԱրմենՏելն ընդլայնել է  «Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրությունը:

Այժմ ԱրմենՏելի բջջային ցանցի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի,  ԱՊՀ երկրների եւ Վրաստանի Beeline բջջային բաժանորդներին:

««ԱրմենՏել»  ընկերությունը,  հանդիսանալով գլոբալ օպերատոր, փորձում է հնարավորինս ընդլայնել մատուցվող ծառայությունների աշխարհագրությունն` առաջարկելով իր բաժանորդներին հարմարավետ եւ պարզ ձեւով օգտվել միջազգային օպերատորի առավելություններից»,- ասել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայություններն անվճար են: Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավել հրահանգ`առավելագույնը  5 հրահանգ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի Beeline բաժանորդներին, եւ  առավելագույնը  5 հրահանգ Beeline Հայաստանի բաժանորդներին:

«Զանգի´ր ինձ» հարցման համար անհրաժեշտ է մուտքագրել հետեւյալ հրահանգը` *143* (բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը) եւ # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ  Վրաստանի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների համարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը եւ բաժանորդի հեռախոսահամարը:

«Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետեւյալ հրահանգը` *144* (բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը) եւ # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի Beeline բաժանորդների հեռախոսահամարը մուտքագրվում է միջազգային ֆորմատով` + երկրի կոդը եւ բաժանորդի հեռախոսահամարը:

«Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավոր´իր իմ հաշիվը» ծառայություններից կարելի է օգտվել անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում: