12:28 | 13.08.13 | Նորություններ | 892

Blackberry-ն դիտարկում է ընկերության վաճառքը

Սմարթֆոններ արտադրող Blackberry-ն ձեւավորել է հատուկ կոմիտե, որը կքննարկի բիզնեսի վաճառքը:

Կոմիտեն, որը գլխավորում է ընկերության խորհրդի անդամ Թիմոթի Դաթելսը, նպատակ ունի այս ճանապարհով ավելացնել Blackberry 10 սմարթֆոնի վաճառքները:

Մինչդեռ ընկերության խորհրդի մեկ այլ անդամ՝ Blackberry-ի խոշորագույն բաժնետեր Fairfax Financial-ի ղեկավար Փրեմ Ուաթսան կոմիտեի հիմնադրման պատճառով հրաժարվել է Blackberry-ում իր զբաղեցրած պաշտոնից՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու համար:

Blackberry-ն վերջին տարիներին պայքարում է շուկայի իր կորցրած մասնաբաժինը վերականգնելու համար, որտեղ այժմ գերիշխում են iOS եւ Android օպերացիոն համակարգերը:

Վերջին եռամսյակի տվյալներով, Blackberry-ի ֆինանսական կորուստները կազմել են $84 մլն, եւ ակնկալվում է, որ հաջորդ եռամսյակում կորուստներն էլ ավելի մեծ են լինելու, այդ իսկ պատճառով ընկերությունը որոնում է վերակազմավորման տարբերակներ: