11:08 | 13.08.13 | Նորություններ | 1396

    ZTE-ի նոր Firefox սմարթֆոնը վաճառվելու է միայն Ebay-ով

    Չինական ZTE ընկերությունը դարձել է Firefox օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնները վաճառքի հանած ընկերությունը, գրում է BBC-ն:

    Ուշագրավ է, որ սմարթֆոնը, որի գինը $93 է, վաճառվելու է բացառապես Ebay էլեկտրոնային առեւտրի կայքում, հայտնում է ZTE-ն:

    Սմարթֆոնն արդեն վաճառքում է Իսպանիայում, Կոլումբիայում եւ Վենեսուելայում եւ շուտով կընդգրկի սպառման լայն շուկաներ:

    ZTE Open սմարթֆոնի հավելվածները գրված են HTML5 լեզվով: Firefox վեբ-բրաուզերի ստեղծող Mozilla-ն ասում է, որ հեռախոսը «նորարարության նոր ալիք» կբարձրացնի:

    Սմարթֆոնն ունի 3,5 դյույմանոց էկրան, 3,2 մեգապիքսելանոց ֆոտո-վիդեոխցիկ, ինչպես նաեւ 1 ԳՀց-անոց պրոսեցոր: