10:56 | 11.07.13 | Նորություններ | 3529

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անսահմանափակ զանգեր դեպի «Հատուկ համար» 10 դրամով

    Այսուհետեւ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները, որպես «Հատուկ համար» ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար ընտրելու դեպքում, կարող են անսահմանափակ խոսել տվյալ բաժանորդի հետ` ամբողջ օրվա համար վճարելով ընդամենը 10 դրամ:

    10 դրամը կգանձվի միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարի «Հատուկ համարին»:

    Դեպի «Հատուկ համար» զանգահարելու պայմաններն են.

    «Հատուկ համար»
    Զանգի արժեք
    ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ 10 դրամ ամբողջ օրվա համար
    ՀՀ այլ եւ 374 97 բջջային ցանցերի հեռախոսահամարներ   
    36 դրամ/րոպե
    Երեւանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներ   
    36 դրամ/րոպե