15:42 | 02.07.13 | Նորություններ | 3807
ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է սահմանամերձ գյուղերի երեխաների համար իրականացվող «Երկու օր հեքիաթում» սոցիալական ծրագրի աջակցման մասին:
Ծրագրի շրջանակում Չինարի գյուղի ավելի քան 50 աշակերտ այցելել են մանկական ժամանցի եւ հանգստի տարբեր վայրեր Երեւան քաղաքում, եղել «Beeline կապի թանգարանում» եւ ծանոթացել բաժանորդների սպասարկման կենտրոնի օպերատորների աշխատանքին, հայտնել են ընկերությունում:
Կապի թանգարանում 8-14 տարեկան երեխաներին ներկայացվել է Հայաստանի հեռախոսակապի զարգացման պատմական զարգացումը` սկսած 19-րդ դարի հեռագրի սարքից մինչեւ մեր օրերի նորարարական բարձր տեխնոլոգիական լուծումներ:
Չինարի գյուղի երիտասարդ հյուրերի հետ հանդիպել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ինձ համար շատ հաճելի է տեսնել Ձեր ուրախ եւ հետաքրքրված դեմքերը: Հույս ունեմ, որ դուք դեռ երկար կհիշեք ձեր այցը Երեւան եւ «ԱրմենՏել» ընկերություն: Երեխաների աջակցությանն ուղղված մեր սոցիալական ծրագրերում ԱրմենՏել-ի հիմնական նպատակն երեխաների կյանքն ավելի վառ եւ կենսուրախ դարձնելն է, իսկ նման սոցիալական նախաձեռնությունները մեզ մոտ արդեն դարձել են բարի ավանդույթ»,- ասել է ընկերության ղեկավարը՝ դիմելով երեխաներին:
«Երկու օր հեքիաթում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երիտասարդ հյուրերն այցելել են նաեւ Ջրաշխարհ, մանկական ժամանցի կենտրոններ, կենդանաբանական այգի, ծանոթացել եւ շփվել հետաքրքիր ու հայտնի մարդկանց հետ:
Ծրագրին աջակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունը: Նշենք նաեւ, որ ծրագիրը միավորել էր բազմաթիվ բլոգերների, սոցիալական ցանցերի օգտատերերի, պետական գործիչների, բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների: