10:52 | 02.07.13 | Նորություններ | 1007

Փակվում է աշխարհի առաջին որոնողական համակարգը

Yahoo-ն որոշել է հուլիսի 8-ից փակել 2003-ից իրեն պատկանող առաջին որոնողական համակարգ Alta Vista-ն, հայտնել է ընկերությունն իր պաշտոնական բլոգում:

Alta Vista-ն հայտնի որոնողական համակարգ էր Google-ի ի հայտ գալուց առաջ եւ ինդեքսավորել էր մեծ քանակությամբ վեբ-էջեր:

Ծառայության փակվելուց հետո նրա այցելուներն ուղղորդվելու են Yahoo-ի հիմնական էջ:

Alta Vista-ն հիմնադրվել էր 1995թ-ին եւ առաջ էր անցել մրցակիցներից շուրջ 20 մլն վեբ-էջ ինդեքսավորելու շնորհիվ: Google-ին, որոնման նոր տեխնոլոգիայի շնորհիվ, հաջողվեց առաջ անցնել Alta Vista-ից 2001-ին:

Վերջինիս որոնողական մեխանիզմը մշակվել էր ամերիկյան գիտնականներ Փոլ Ֆլահերթիի եւ Լյուիս Մոնիերի, ինչպես նաեւ բրիտանացի հետազոտող Մայքլ Բարոուսի կողմից: Այս ժամանակ երեքն էլ աշխատում էին DEC (Digital Equipment Corporation) կորպորացիայի R&D լաբորատորիայում: 1998-in DEC-ը ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա արտադրող Compaq ընկերության կողմից, որն իր հերթին 2003-ին վաճառել է Alta Vista-ն Overture ընկերությանը, որին էլ նույն տարի որոնողական համակարգի հետ հանդերձ գնել է Yahoo-ն: