17:57 | 01.07.13 | Նորություններ | 4193

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ դառնալու արագ տարբերակ

    Այսուհետ բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ՝ անկախ նրանից` գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են, թե ոչ:

    Անհրաժեշտ է այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը եւ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

    Միակ անհրաժեշտ նախապայմանն այն է, որ բջջայինի միջոցով գրանցվելու ժամանակ մուտքագրած անձնական տվյալները համապատասխանեն ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներին, եւ բջջային հեռախոսահամարի քարտը, որի միջոցով անձը գրանցվել է որպես ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ, լինի նրա մոտ: