10:38 | 01.07.13 | Նորություններ | 1551

ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ-ը ներկայացրել է Web Defense լուծումը` նախատեսված ՓՄՁ-ների համար

Ցանցային անվտանգության համակարգեր նախագծող ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպությունը ներկայացրել է իր նոր Web Defense լուծումը:

Web Defense-ը ներխուժման հայտնաբերման եւ կանխման համակարգ է, որը նախագծված է փոքր եւ միջին բիզնես ծավալող կազմակերպությունների համար, հայտնել են կազմակերպությունում:

«Այն ընդունակ է իրական ժամանակում մշակել եւ կասեցնել ձեր վեբ-կայքին ուղղված ցանկացած տիպի հաքերային հարձակում՝ ապահովելով կայքի անխափան եւ կայուն աշխատանքը: Համակարգը նաեւ հնարավորություն ունի շաբաթվա կամ ամսվա կտրվածքով համառոտ հաշվետվություն ներկայացնելու գրանցված վնասակար փորձերի մասին` հասկանալու համար, թե ո՞ր հասցեներից են առավել հաճախ կատարվում հարձակման փորձեր, կայքի հատկապես որ բաժիններն են առավել հաճախ փորձարկման թիրախ դառնում եւ այլն», - նշել են կազմակերպությունում, հավելելով, որ նախագծման փուլում համակարգն արդեն փորձարկվել է այնպիսի վեբ-կայքերի վրա, որոնք ունեն օրական 20.000-ից ավել այցելություն եւ 300.000-ից ավել էջերի դիտում՝ ցուցադրելով գերազանց արդյունքներ:

Մանրամասները հասանելի են www.cybergates.org կայքում: