13:39 | 28.06.13 | Նորություններ | 5201

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է Alcatel One Touch Idol Ultra-ի վաճառքները

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն կարելի է ձեռք բերել Alcatel One Touch հեռախոսները, այդ թվում՝ ներկայումս հասանելի ամենաբարակ՝ Alcatel One Touch Idol Ultra մոդելը:

    Alcatel One Touch Idol Ultra-ն ունի 6,45 մմ հաստություն, գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա, ունի HD տեսանկարահանման հնարավորություն, 8 ՄՊ տեսախցիկ եւ գերզգայուն էկրան, հայտնել են ընկերությունում, հավելելով, որ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից:

    Առաջարկվող Alcatel One Touch հեռախոսների մոդելները եւ դրանց գները.


    Մոդել   
    Գին
    (դրամ)
    Alcatel One Touch Idol Ultra
    177000
    Alcatel One Touch X’Pop
    89900
    Alcatel One Touch M’Pop   
    69900
    Alcatel One Touch S’Pop
    59900

    Հեռախոսները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: