13:33 | 27.06.13 | Նորություններ | 4459
Այսօր Orange-ը հայտարարել է Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում իր ծառայությունների մեկնարկի մասին:
Առ այսօր Կաճաճկուտում բջջային կապի ու ինտերնետի ծառայությունները անհասանելի էին: Կաճաճկուտն ունի մոտ 200 բնակիչ:
«Այս կայանը գործարկվել է հենց այսօր, եւ ես երջանիկ եմ լինել այստեղ՝ այդ փաստն ազդարարելու համար: Ընդամենը երկու շաբաթ առաջ մենք Սյունիքի մարզում էինք, որտեղ հայտարարեցինք ծառայությունների մեկնարկը երկու փոքր գյուղերում, ինչպես նաեւ հանրային փորձարկում արեցինք Էջմիածին քաղաքում՝ փորձելով մինչեւ 42 Մբ/վ արագությամբ ցանցի աշխատանքը: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաեւ ստեղծում է այս հնարավորություններն այսպիսի գյուղերում», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: