10:36 | 27.06.13 | Նորություններ | 888

Հարավային Կորեայում գործարկվել է աշխարհի ամենաարագ 4G ցանցը

Հարավային Կորեայի SK Telecom բջջային կապի օպերատորը գործարկել է 4G ցանց, որն ապահովում է մինչեւ 150 մեգաբիտ/վայրկյան ներբեռնման արագություն:

Սա երկու անգամ ավելի արագ է, քան աշխարհում (այդ թվում՝ Հայաստանում) առկա 4G ցանցերում, եւ 10 անգամ արագ, քան  3G ցանցերում:

Թեեւ պրակտիկայում օգտագործողները ստանալու են ավելի ցածր արագություն, այդուհանդերձ, այն թույլ կտա օնլայն դիտել full-HD 1080p վիդեո, անցկացնել բարձրորակ խմբակային վիդեոչաթ եւ այլն, գրում է Daily Mail-ը:

Այս առիթով Samsung-ը թողարկել է իր ֆլագմանային Galaxy S4-ի հատուկ մոդել, որը սպասարկվում է այս LTE-A համակարգում: Ներկայումս շուկայում առկա 4G սպասարկող սմարթֆոնները դեռեւս հարմարեցված չեն նման արագության համար եւ վայրկյանում կարող են ներբեռնել առավելագույնը 100 մեգաբիտ:

SK Telecom-ը կգործարկի իր նորագույն ցանցը հուլիսի սկզբից հարավկորեական 44 քաղաքներում:
      
Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված առաջին 4G ցանցը գործարկվել է Երեւանում 2011թ. վերջին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: