17:55 | 07.06.13 | Նորություններ | 4800

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրվել է իր ԿՍՊ-ի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրվել է՝ ՄՏՍ խմբում առաջին անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի համապատասխանության ISO 26000 ուղենիշերի կիրառման եւ ընկերության անձնակազմի կողմից հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով առաջնորդվելու համար, հայտնել են ընկերությունում:

Պարգեւատրումը կայացել է հունիսի 3-ին Մոսկվայում կազմակերպված՝ «Սոցիալական առաջընթացի միջոցները եւ բիզնեսի կայուն զարգացումը» («Социальные лифты и устойчивое развитие бизнеса») խորագրով գիտաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր ռուսաստանյան «Վեդոմոստի» առաջատար գործարար պարբերականը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես է եկել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված ելույթով, մասնավորապես անդրադարձել է ընկերության շրջանակում իրականացված ԿՍՊ այն ծրագրերին, որոնք համահունչ են ISO 26000 սկզբունքներին, ինչպես նաեւ դրանց շահառուների հարցին:

Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, «ԻնտերՄեդիաՔոմ» գործակալությունը  «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկություններում անցկացրել է իրականացված ԿՍՊ ծրագրերի հետազոտություն: Դրա հիմքում եղել է այն պնդումը, որ ԿՍՊ-ն ներքին միասնական տիրույթ է` սիներգիայի մեծ հնարավորություններով: Հետազոտությունն անցկացվել է առցանց ռեժիմով` ներառելով 17 կազմակերպություն, այդ թվում՝ «ԱՖԿ Սիստեմա»-ն: Հետազոտությանը մասնակցությունն իրականացվել է կամավոր սկզբունքներով: Ընկերություններն իրենք են որոշել սոցիալական ծրագրերի թիվը եւ դրանց վերաբերյալ հետազոտության համար ներկայացման ենթակա տվյալները: Հետազոտության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի նկարագրությանը, ինչպես նաեւ ընկերությունների ներսում ԿՍՊ ֆունկցիոնալ իրագործմանը:

Հատկանշական է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարագայում`իրականացվող ԿՍՊ ծրագրերի մեծամասնությունն  արժեքների վրա հիմնված լինելուց բացի, հանրային շահերի առումով ունեցել են նաեւ ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք եղել են երկարաժամկետ, շարունակական ընդգծված նպատակային եւ չափելի թե՛ միջին, եւ թե՛ երկարաժամկետ կտրվածքներում: Ավելին`որոշ դեպքերում ընկերության շարժական ցանցը եղել է առանցքային  ենթակառուցվածքային տարրերից, որի հիման վրա գործում է արդիականացված համակարգը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասել է այնպիսի մակարդակի, որ այսօր սոցիալապես պատասխանատու աշխատանքը եւ մտածելակերպը դարձել են ընկերության գործունեության հիմքը: Շահառուների շահերը հաշվի առնելը, ինչպես նաեւ ընկերության որդեգրած բիզնես էթիկան եւ ջանքերը բիզնեսի բարգավաճմանն ու հասարակության բարեկեցությանն ուղղելը` համահունչ են այդ ծրագրերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում գործող առաջին օպերատորն է, որը հաջողությամբ իրականացրել է ISO 26000 ուղենիշերը:

ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ հաստատման իր վկայագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին: