15:28 | 31.05.13 | Նորություններ | 820

AREAL գծային արագացուցիչի վերջին սարքավորումը Հայաստանում կլինի մինչեւ հունիսի 10-ը

«Քենդլ» նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման համար անհրաժեշտ վերջին սարքավորումը Հայաստանում կլինի մինչեւ հունիսի 10-ը:

Այսօր այս մասին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
    
«Որոշակի խնդիրներ ունեցանք Ֆրանսիայի հետ, այդ պատճառով էլ գործընթացը ձգձգվեց»,- ասել է նա:

Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի ծրագրի գիտական եւ հոգաբարձուների խորհուրդները: Գիտխորհրդում ներկայացված կլինեն միջազգային ճանաչում ունեցող գիտնականները:  

Մեդիամաքս-ը նշում է, որ AREAL գծային արագացուցիչը կարեւոր գիտական եւ կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:

Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Ստեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: