13:20 | 31.05.13 | Նորություններ | 2271
Հունիսի 1-ին Ucom-ն ու Cartoon Network մանկական հեռուստաալիքը (Ucom-ը Հայաստանում Cartoon Network-ի բացառիկ հեռարձակողն է) Հյուսիսային պողոտայում ընկերության գրասենյակում համատեղ տոնական միջոցառում կանցկացնեն երեխաների համար՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Ինչպես այսօր Երեւանում հայտնել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, միջոցառման ընթացքում կամփոփվի նաեւ մայիսի 3-ից 28-ը Ucom-ի ու Cartoon Network-ի համատեղ մանկական նկարչական մրցույթը, որի ընթացքում երեխաները նկարում եւ ուղարկում էին հեռուստաալիքով ցուցադրվող մուլտֆիլմերի հերոսներին: Հայկ Եսայանի խոսքերով, մրցույթի ընթացքում ընկերությունը ստացել է շուրջ 250 նկար:
Եզրափակիչ դուրս եկած բոլոր մասնակիցները նվերներ կստանան Ucom, Cartoon Network եւ Megatoys ընկերություններից:
Cartoon Network հեռուստաալիքի ԱՊՀ երկրների ներկայացուցիչ, Turner Broadcasting System ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Կալիտան իր հերթին նշել է, որ նմանատիպ միջոցառումներ երեխաների համար Cartoon Network-ն անցկացնում է տարբեր երկրներում:
«Ուրախ եմ, որ կարող ենք երեխաների համար տոն կազմակերպել նաեւ Երեւանում»,- ասել է Տատյանա Կալիտան: