10:48 | 31.05.13 | Նորություններ | 913

Samsung-ը ներկայացրել է Galaxy S4 Mini-ն

Samsung-ը ներկայացրել է Galaxy S4 Mini-ն՝ իր ֆլագմանային սմարթֆոնի փոքր եւ ավելի էժան տարբերակը:

Սարքն ունի 10.9 սմ անկյունագծով դիսփլեյ, որը փոքր-ինչ մեծ է իր նախորդից՝ Galaxy S3 Mini-ից: Ընկերությունը դեռ չի հայտարարել, թե երբ է սկսելու սմարթֆոնի վաճառքները:

Galaxy S4-ի վաճառքները սկսվել են ապրիլից եւ, ըստ Samsung-ի, դրանք գերազանցել են 10 մլն քանակը:

Անցյալ տարի, երբ ընկերությունն արտադրել էր S3 Mini-ն, այն արժանավավ քննադատության, քանի որ ուներ շատ ավելի քիչ ֆունկցիաներ, քան «մեծ եղբայրը»՝ S3-ը, նույնը վերաբերում է S4 Mini-ին:

Սմարթֆոնն ունի 8 մպ ֆոտոխցիկ (S4-ինը՝ 13 մպ), Մինիի 1.7 Գհց dual-core պրոցեսորը եւս զիջում է ավելի մեծ մոդելի quad-core պրոցեսորին: