«Երեւան. XX դար» գիրքը
11:34 | 30.05.13 | Նորություններ | exclusive 3715
Մեդիամաքս մեդիա-ընկերության «Երեւան. XX դար» գիրքն անվճար հասանելի է ինտերակտիվ տարբերակով Apple iBookstore հարթակում:
Նախագիծն իրականացվել է Armenian iBooks ֆեյսբուքյան նախաձեռնության աջակցությամբ:
Apple iTunes-ի օգտատերերը կարող են անվճար ներբեռնել «Երեւան. XX դար» գիրքն ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Արգենտինայում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ:
«Երեւան. XX դար» էլեկտրոնային գիրքը էապես տարբերվում է տպագիր տարբերակից` այն համալրված է տեսանյութերով եւ լրացուցիչ ֆոտոշարքերով:
Գրքի տպագիր տարբերակը լույս էր տեսել 2012թ. դեկտեմբերին: Գրքում ներառված են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար:
Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա, որն 2012թ. մարտից իրականացվում է Մեդիամաքս-ի կայքում՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր հովանավորությամբ:
Հիշեցնենք նաեւ, որ 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Մեդիամաքսն իրականացրեց «Երեւան. XX դար» հեռուստատեսային շարքը` բաղկացած 12 հաղորդումներից: