10:56 | 31.05.13 | Նորություններ | 2043

    Ռոստելեկոմն անվճար ինտերնետ եւ համակարգիչներ է տրամադրել Նուբարաշենի գիշերօթիկին

    Հունիսի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը անակնկալ է մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը. այստեղ կառուցվել է ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից անվճար լայնաշերտ ինտերնետով են ապահովվելու հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը:

    Ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել դասընթացներին եւ զարգացնել իրենց համակարգչային հմտությունները, հայտնել են ընկերությունում:
     
    Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով: