13:23 | 31.05.13 | Նորություններ | 3263
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) եւ Մանկական զարգացման հիմնադրամը համատեղ անցկացնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Համեցի´ր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես-միջոցառում:
Այն տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 12:00-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում (ք.Երեւան Աբովյան 16), հայտնել են ընկերությունում:
Ցուցահանդեսին ներկայացված են Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները: «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:
«Երեխաների պաշտպանության միջազգային օրն աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս համար պետք է հանդիսանա գերնպատակ: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր ԱրմենՏելը մեծ նշանակություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են հասարակության մեջ հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը: Ընկերությունն աջակցելով «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագրի անցկացմանը, օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին շփվել արվեստի եւ գեղեցիկի հետ, բացահայտել այն հսկայական մտավոր եւ ֆիզիկական ներուժը որով օժտված են նրանք` նպաստելով նրանց պայծառ ապագայի կերտմանը», - նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: