17:26 | 06.05.13 | Նորություններ | 2889

Orange-ի բաժանորդները կստանան ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել

Մայիսի 6-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներն յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:

Ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ առաջին 50 000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` մինչեւ օգոստոսի 31-ը, իրենց նախընտրած ժամանակահատվածով, հայտնել են ընկերությունում:

«Մարտի 31-ից սկսած Իմ Երկիրը սակագնային պլանի բաժանորդներն արդեն իսկ ստացել են անվճար արտերկիր զանգահարելու հնարավորություն: Այժմ մեր բաժանորդները պարզապես պետք է ստանան զանգեր արտերկրում ապրող իրենց մտերիմներից՝ ստանալու ճամփորդության անակնկալ տոմս: Շատերն են երազում ամառվա հանգիստն անցկացնել իրենց հարազատների հետ. Orange-ի շնորհիվ մեր բաժանորդներից մի քանիսի համար այդ երազանքն իրականություն կդառնա: Ահա թե ինչու խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին»,- ասել է Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: