11:29 | 06.05.13 | Նորություններ | 2726

Հայտնի է դարձել Orange-ի բաժանորդի անունը, ով կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը

Հայտնի է դարձել «Դեպի Կանն» ֆեյսբուքյան մրցույթի հաղթողը. 21-ամյա Մուշեղ Թորոսյանը, որի հեղինակած տեսանյութը դարձել է 10 ամենաշատ ձայներ հավաքած տեսանյութերից մեկը, արժանացել է Orange-ի ժյուրիի ամենաբարձր գնահատականին:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հաղթողին է հանձնել Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիրը երկու անձի համար, որը ներառում է նաեւ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ եւ կարմիր գորգով մուտք դեպի կինոփառատոն: Հաղթողը Կաննում կլինի մայիսի 23-ին:

«Շնորհավորում ենք բոլոր տասը հաղթողներին եւ հատկապես Մուշեղին: Շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր, մասնակցեցին մրցույթին իրենց յուրօրինակ ու զվարճալի տեսանյութերով ու երկու շաբաթ շարունակ պայքարեցին իրենց երազանքի համար: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս մասնակիցները, ովքեր հայտնվել էին ամենաշատ քվե ստացած տասնյակում, ստացել են անակնկալ նվեր Orange-ի եւ “Մոսկվա” կինոթատրոնի կողմից:

Ապրիլի 13-ից 26-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները ունեին հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար:  Մրցույթին մասնակցել են ընդհանուր թվով 23 մասնակից, որոնք բոլորը միասին հավաքել են 9,137 քվե-like եւ որոնց տեսանյութերը Youtube-ում դիտվել են ավելի քան 11,000 անգամ: