15:53 | 02.05.13 | Նորություններ | 1367

    Ucom-ը սկսում է ծառայություններ մատուցել Վանաձորում

    Ucom ընկերության ցանցին այսօր միացավ Վանաձոր քաղաքը: Մինչ այժմ ընկերությունն աշխատում էր Երեւանում եւ Աբովյանում՝ մատուցելով ինտերնետի, IP հեռուստատեսության եւ հեռախոսակապի ծառայություններ:

    Այսուհետ Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան օգտվել Ucom ընկերության գործող ծառայություններից և առաջարկներից, հայտնել են ընկերությունում:

    Ընկերության սպասարկման գրասենյակը կբացվի հունիս ամվսա ընթացքում` Տիգրան Մեծի 61 հասցեով, իսկ մինչ այդ բոլոր ցանկացողները կարող են բաժանորդագրվել՝ զանգահարելով 060 444 444 կամ ընկերության կայքի միջոցով: