15:41 | 02.05.13 | Նորություններ | 3145

Orange-ը 20 կրթաթոշակ է տրամադրել Գյումրիի եւ Վանաձորի համալսարաններին

Orange հիմնադրամն այսօր կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի 20 ուսանողների, հայտնել են ընկերությունում:

«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները», - ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Համալսարաններին Orange Հիմնադրամը փոխանցել է 2 մլն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսված է տրամադրել կրթաթոշակներ 9 համալսարաններում:

Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: WiFi անկյունների ստեղծումն այս համագործակցության տարրերից մյուսն է: Վանաձորի մասնաճյուղում նման WiFi անկյուն արդեն բացվել է մեկ տարի առաջ, իսկ Գյումրիի մասնաճյուղում WiFi անկյան բացումը տեղնի ունեցավ Ֆրանսիս Ժելիբտերը այցի ժամանակ: WiFi անկյուններն ուսանողներին եւ համալսարանների աշխատակիցներին թույլ են տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-12 ուսանողական տարվա ընթացքում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-13-ին կրթաթոշակ կտրամադրի 9 համալսարանների 95 ուսանողների: