15:16 | 30.04.13 | Նորություններ | 3682
ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Սուպեր Վիզա» նոր ծառայություն մեկնարկի մասին Beeline բջջային բաժանորդների համար:
Ինչպես հայտնել են ընկերությունում, ծառայությունը հասանելի է միայն կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Վճարելով օրական 800 դրամ` բաժանորդները, գտնվելով ռոումինգում եւ միանալով «Սուպեր Վիզա» ծառայությանը, կարող են զանգահարել Հայաստան եւ տեղական ուղղություններով, ինչպես նաեւ ստանալ զանգեր բոլոր տեղական եւ միջազգային ուղղություններով օրվա ընթացքում 20 րոպե զրոյական տարիֆով: Զանգերի արժեքը օրվա ընթացքում 21-րդ րոպեից սկսած կազմում է 40 դրամ:
«ԱրմենՏել-ի նոր առաջարկն երկրից դուրս գտնվող մեր բաժանորդների շփումը դարձնում է ավելի հարմարավետ եւ հաճելի: «Սուպեր Վիզա» ծառայության շնորհիվ մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում, կունենան անհամեմատ մատչելի կապ, որն էլ հնարավորություն կընձեռի նրանց միշտ լինել կապի մեջ իրենց ընկերների եւ բարեկամների հետ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
Օրվա ընթացքում զանգեր չկատարելու եւ չստանալու դեպքում ծառայության համար վճար չի գանձվում: Եթե զանգը սկսվել է մեկ օր եւ ավարտվել հաջորդ օրը, ապա վճարը գանձվում է 2 օրվա համար: Օրական վճարի դիմաց տրամադրվող րոպեները կարող են օգտագործվել մինչեւ օրվա վերջ: Րոպեների գործողության ժամկետը որոշվում է Հայաստանի ժամանակով:
Ծառայության գործողության ժամկետը 20 օր է: Բաժանորդը կարող է ակտիցանել/ապաակտիվացնել ծառայությունն այնքան անգամ, որքան ցանակնում է: «Սուպեր Վիզա» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *401# հրահանգը:
«Սուպեր Վիզա» ծառայությունը հասանելի է Վրաստանում, Իտալիայում եւ ԱՊՀ այն երկրներում, որտեղ հասանելի են Beeline, Kyivstar եւ Wind Italy ցանցերը: