Կլոր էկրանով OLED հեռուստացույցները
12:27 | 30.04.13 | Նորություններ | 1854
Հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտարարել է հաջորդ ամսից աշխարհում առաջին կոր էկրանով OLED հեռուստացույցների վաճառքի մեկնարկի մասին:
Օրգանական լուսադիոդների օգտագործումը թույլ է տվել հեռուստաէկրանների դառնալ ավելի բարակ եւ անգամ առաձգական: 55 դյույմ (140 սմ) անկյունագծով հեռուստացույցը կարժենա $13.5 հազ. եւ սկզբնական շրջանում կվաճառվի Հարավային Կորեայում:
LG Electonics-ը իր «ազգակից եւ մրցակից» Samsung-ի հետ առաջիններն էին, ովքեր ներկայացրեցին կոր էկրանով OLED հեռուստացույցների նախատիպեր այս տարվա հունվարին Լաս Վեգասում կայացած տեխնոլոգիական ցուցահանդեսին, բայց նրանցից ոչ մեկը մինչ այժմ չէր հայտարարում վաճառքի մեկնարկի մասին:
OLED տեխնոլոգիան հիմնված է ածխածնային նյութերի վրա, որոնք փոխակերպում են էլէկտրականությունը լույսի, եւ արդյունքում OLED-ներին պետք չէ լույսի առանձին աղբյուր, մինչդեռ LCD դիսփլեյներին պետք է ֆոնային լուսավորություն՝ հեղուկ բյուրեղները լուսավորելու համար: Արդյունքում նորագույն հեռուստացույցներն ավելի բարակ են, թեթեւ, էներգախնայող, ինչպես նաեւ առաջարկում են ավելի խորը սեւ գույն ու տարբեր դիտանկյուններ:
LG-ի EA9800 մոդելի կոր հեռուստացույցը կունենա ընդամենը 4,3 մմ հաստություն եւ կկշռի 17 կգ:
«Ավելի քան 5 տարի տեւած հետազոտությունների արդյունքում մեզ հաջողվեց ստեղծել էկրանի օպտիմալ կորություն, իր ողջ մակերեսը հավասարաչափ հեռացված է դիտողների աչքերից, ինչը վերացնում է էկրանների անկյուններին պատկերի աղավաղումը եւ դետալների կորուստը»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: