Գյումրիում մեկնարկել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:
 
Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող` 30 երկրներից: