18:02 | 11.04.13 | Նորություններ | 4139
ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած բանկի կողմից թողարկված MasterCard, Visa եւ Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը եւ օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ առցանց կատարել վճարումներ եւ փոխանցումներ ամենատարբեր ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ գումար կանխիկացնել:
Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (առավելագույնը 200 000 ՀՀ դրամ՝ մեկ փոխանցման ընթացքում):
Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը 200 000 ՀՀ դրամ է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին):
Համալրման համար վճարը կազմում է 2,5%*: Կանխիկացման համար վճարը, ինչպես եւ նախկինում, կազմում է 0,5% (նվազագույն գումարը՝ 30 դրամ)**:
* Գանձվում է համալրումն իրականացնողի հաշվից:
** Գանձվում է կանխիկացումը նախաձեռնողի հաշվից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով: