15:39 | 11.04.13 | Նորություններ | 2965

ԱրմենՏելը սկսել է Ավշար եւ Մյասնիկյան գյուղերի հեռախոսակայանների թվայնացումը

ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) սկսել է Ավշար եւ Մյասնիկյան գյուղերի հեռախոսային ցանցի եւ ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները:

Ինչպես հայտնել են ընկերությունում, թվայնացման աշխատանքների արդյունքում վերը նշված գյուղերի բնակիչները կկարողանան օգտվել թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից: 

Նոր հեռախոսակայանի տեղադրման հետ կապված Ավշար գյուղի բնակիչներին կտրամադրվի ֆիքսված կապի նոր հեռախոսահամարներ: 60 օրվա ընթացքում հին հեռախոսահամարին զանգահարելիս ավտոմատ տեղեկատուն Ձեզ կտեղեկացնի բաժանորդի նոր հեռախոսահամարը: Աշխատանքները պլանավորվում են ավարտել 2013թ. մայիսի կեսին:

«ԱրմենՏելը ընդլայնում է իր թվային ցանցը, եւ մոտ ապագայում ողջ ֆիքսված ցանցը կաշխատի ժամանակակից ստանդարտներով: Ուրախ ենք, որ մեր բաժանորդների գերակշռող մեծամասնությունը հարազատների եւ ընկերների հետ շփվելիս  կարող է օգտվել որակյալ եւ բարձրորակ կապից,  ինչպես նաեւ բացահայտել լայնաշերտ ինտերնետի նոր չափանիշներ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

2013թ. ապրիլի դրությամբ  թվային կայաններին միացված է ԱրմենՏելի ֆիքսված կապի բաժանորդների 86%-ը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3000 կմ: