12:07 | 10.04.13 | Նորություններ | 3587

ԱրմենՏել. Հայաստան-Իրան կապուղուն ոչինչ չի սպառնում

Հայաստան-Իրան մայրուղային ինտերնետ կապուղուն ոչինչ չի սպառնում, Մեդիամաքս-ին ասել է ԱրմենՏել-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը:

Մեկնաբանելով Հայաստան-Իրան ինտերնետ կապուղու վերաբերյալ ամերիկյան արժեթղթերի շուկայի կարգավորողի (Securities And Exchange Commission, SEC) կողմից Vimpelcom-ին ուղղված հարցումը՝ Անուշ Բեղլոյանն ասել է, որ ներկայումս լրացուցիչ հարցումներ SEC-ի կողմից չկան:

Հաստատելով Հայաստան-Իրան կապուղու գոյությունը, Vimpelcom-ը շեշտել է, որ ընկերությունը չունի ներկայացուցչություն Իրանում, չունի այնտեղ որեւէ ակտիվներ եւ չի մատակարարում այնտեղ տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ: Ընկերությունը շեշտել է նաեւ, որ չի հանդիսանում ամերիկյան տնտեսվարող սուբյեկտ, ինչը զերծ է պահում իրեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներից:

«Եթե լինեն այլ նորություններ, Vimpelcom-ն ու ԱրմենՏել-ը կտեղեկացնեն այդ մասին հանրությանը»,- ասել է Անուշ Բեղլոյանը: