17:07 | 08.04.13 | Նորություններ | 3591
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) ներդրել է TelCell տերմինալների միջոցով Hi-Line ծառայության վճարման նոր համակարգ, հայտնել են ընկերությունում:
Այսուհետ Hi-Line ծառայության այն բաժանորդներն, ովքեր չգիտեն կամ չեն հիշում պայմանագրում նշված վիրտուալ համարը, կարող են կատարել Hi-Line ծառայության վճարումը «Թել-Սել» ընկերության տերմինալների միջոցով ` միայն նշելով իրենց քաղաքային հեռախոսահամարը:
«ԱրմենՏելի բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի առանցքային նպատակներից մեկը բարձրորակ ծառայությունների մատուցումն է եւ հարմարավետության ապահովումը: Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք մեր բիզնես գործընկերների հետ, եւ այդ համագործակցության շնորհիվ այսօր առաջարկում ենք մեր բաժանորդներին Hi-Line ծառայության վճարման այլընտրանքային տարբերակ, որը պարզ է, հարմարավետ եւ միաժամանակ հնարավորություն է տալիս խնայել զգալի ժամանակ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: