16:53 | 08.04.13 | Նորություններ | 828

ԱՄՆ-ում արտադրվել է 201 ձիաուժ հզորությամբ էլէկտրոքար

Ամերիկյան Detroit Electic-ը ներկայացրել է իր հավաստմամբ աշխարհում ամենաարագընթաց էլեկտրոքարը, որը 100 կմ/ժ է զարգացնում ընդամենը 3.7 վայրկյանում, ինչպես նաեւ գրանցում է 249 կմ/ժ առավելագույն արագություն:

Դրանով Detroit Electric-ը մրցակից Tesla Motors-ից խլել է ամենաարագընթաց էլեկտրոքարերի դափնին: 

Detroit electric SP:01-ն ունի 150 կՎտ-անոց շարժիչ՝ 201 ձիաուժ հղորությամբ: Շարժիչի էլեմենտները լիցքավորվում են 4 ժամում, ինչի հաշվին մեքենան կարելի է վարել 290 կմ:

Էլեկտրոքարը թողարկվել է 999 սահմանափակ թվաքանակով եւ արժենալու է $135 հազ.:

Tesla-ի և Detroit Electic-ի օրինակը ցույց է տալիս, որ էլեկտրոքարերը դառնում են բենզինային շարժիչներով  ավտոմեքենաների արդեն ավելի քան արժանի փոխարինող: