13:19 | 02.04.13 | Նորություններ | 3921

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է Jazz Parking նախագծի երեւանյան շնորհանդեսը

Մայրաքաղաքի երաժշտական ակումբներից մեկում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը, որի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Ինչպես հայտնել են ընկերությունում, ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետեւ կիրականացվի նաեւ Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով եւ բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ:

Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են “The Voice” նախագծի ռուսական տարբերակի` “Голос”-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը եւ այլք:

Համերգը վարել են ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաեւ նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:

Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով եւ մասնակիցների թվով  նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:  Jazz Parking-ը “The Voice” ծրագրի հետ համագործակցում է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր: