16:08 | 29.03.13 | Նորություններ | 3792

Orange-ի բաժանորդները ՌԴ-ում կարող են լիցքավորել հաշիվը QIWI համակարգով

Այսուհետ Orange-ի այն բաժանորդները, ովքեր Ռուսաստանում ճամփորդելիս օգտվում են ռոմինգի ծառայությունից, կարող են հաշիվը լիցքավորել հենց Ռուսաստանում՝ QIWI վճարման տերմինալների կամ QIWI Wallet-ի միջոցով:

Ռուսաստանի ամբողջ տարածում բաժանորդները կարող են լիցքավորել իրենց հաշիվը կանխիկ գումարով ավելի քան 100000 QIWI տերմինալների միջոցով՝ առեւտրային կենտրոններում, մետրոյի կայարաններում, սուպերմարկետներում եւ այլուր, կամ առցանց՝ QIWI Wallet-ի միջոցով, որը թույլ է տալիս վճարումներ կատարել համակարգիչների կամ բջջային սարքերի միջոցով, հայտնել են ընկերությունում:

QIWI Wallet-ը բաժանորդները կարող են գտնել անմիջապես Օրանժ Արմենիա-ի կայքում:

 «Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Ռուսաստանում մեր բաժանորդները կարողանում են օգտվել ռոմինգի հատուկ սակագներից՝ 30 դրամ/րոպե սակագնից: Մշտապես մտահոգ լինելով բաժանորդների հարմարավետության մասին՝ մենք այժմ մեկնարկում ենք նոր համագործակցություն, որը թույլ է տալու մեր բաժանորդներին Ռուսաստանում իրենց Orange հեռախոսահամարից օգտվել ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում »,- ասել է Օրանժ Արմենիա-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: