14:51 | 29.03.13 | Նորություններ | 2591
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների եւ Արցախի մայր բուհի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Այնուհետեւ ԼՂՀ նախագահն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ընկերությունների եւ Արցախի պետական համալսարանի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության եւ գիտության առաջընթացի տեսանկյունից: