15:26 | 25.03.13 | Նորություններ | 3348
Այսօրվանից Արցախի հեռահաղորդակցային օպերատոր Ղարաբաղ Տելեկոմի օպտիկա-մանրաթելային կապի միջոցով 512, 1024, 2048, 3072 եւ 6144 կբիտ/վրկ արագությամբ ինտերնետից օգտվող բոլոր բաժանորդները ավտոմատ կերպով եւ առանց հավելավճարի կստանան 3 անգամ բարձր արագություն ժամը 01:00-ից մինչեւ ժամը 08:00-ը:
Ընկերությունը նաեւ ավարտին է հասցրել բջջային ցանցի որակը բարելավելու նպատակով իրականացվող տեխնիկական աշխատանքները Ավետարանոց, Կարաբոլախ, Ջրաղացներ, Ավդուռ, Բերդաշեն, Խրամորթ, Սարինշեն, Տումի, Այգեհովիտ, Հինշեն, Մոխրաթաղ, Վարդաձոր, Մեծ Շեն, Հակոբ Կամարի, Թալիշ, Մարիամաձոր, Տող եւ Մադաթաշեն գյուղերում, Ասկերան, Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում, ինչի արդյունքում բջջային կապը դարձել է ավելի որակյալ, հայտնել են Ղարաբաղ Տելեկոմում: