10:03 | 15.03.13 | Նորություններ | 2125

Orange-ը շարունակում է աջակցել «Ապահով համացանց» ծրագրին

Շարունակվում են Orange Արմենիա ընկերության, «Մեդիակրթության կենտրոնի» եւ «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների համատեղ «Ապահով համացանց Հայաստան 2013» ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Մեկնարկել է ծնողական ժողովների փուլը, որոնց նպատակն է բարձրացնել դպրոցական աշակերտների ծնողների տեղեկացվածությունն ինտերնետային անվտանգության մասին, տալ գիտելիքներ ու գործիքներ՝ վերահսկելու իրենց անչափահաս երեխաների կողմից սպառված առցանց բովանդակությունը, պաշտպանել վերջիններիս հնարավոր վիրտուալ վտանգներից:

«Որպես Հայաստանում շարժական ինտերնետի առաջատար՝ մենք հոգ ենք տանում այն մասին, որ մեր բաժանորդներն ունենան ինտերնետի ապահով օգտագործման բանալիները: Այսօր հաճախ երեխաներն ավելի արագ են յուրացնում համակարգչից օգտվելու ձեւերը, եւ ծնողների համար երբեմն դժվար է լինում  վերահսկել իրենց երեխաների գործունեությունն ինտերնետում: Orange-ի բաժանորդները կարող են ձեռք բերել անհրաժեշտ ծրագրային լուծումներ: Որպես պատասխանատու ընկերություն՝ ուրախությամբ ենք նաեւ միացել այս լայնամասշտաբ կրթական ծրագրին, որը կոնկրետ ու գործնական խորհուրդներով կօգնի բազմաթիվ ծնողների», ասաց Orange-ի կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի ղեկավար Նազարեթ Սեֆերյանը:

Կարեւորելով համացանցի ապահով օգտագործումը՝ անցյալ տարվանից ի վեր Orange-ը ոչ միայն աջակցում է վերապատրաստման եւ տեղեկացման դասընթացներին, որոնց նպատակն է բոլորին իրազեկել խնդիրների մասին եւ տրամադրել պրակտիկ տեղեկություններ, այլեւ համագործակցելով Kaspersky Labs ընկերության հետ՝ արդեն անցյալ տարվանից իր բաժանորդներին է առաջարկում Kaspersky Internet Security ծրագիրը, որը համակարգչից օգտվող երեխաների համար ապահովում է պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից: Ծրագիրը կարելի է ձեռք բերել ինչպես Orange-ի խանութներում, այնպես էլ հենց Ինտերնետ Հիմա մոդեմի ինտերֆեյսից: Արդեն բազմաթիվ Orange բաժանորդներ օգտվում են այս ծառայությունից: