17:55 | 14.03.13 | Նորություններ | 3887

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Արմավիրի մարզի 9 դպրոցներում ստեղծվել են Wi-Fi անկյուններ

ՎիվաՍել-ՄՏՍ-Ի շնորհիվ Արմավիրի մարզի Քարակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Դալարիկ, Շենիկ, Արգինա եւ Արթենի համայնքների 9 դպրոցներում ստեղծվել են  Wi-Fi անկյուններ եւ տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 11 հատ 3G երթուղիչ:
 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից հիմնանորոգած Քարակերտի թիվ 1 դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել եւ իրականացրել է տարրական դպրոցի մոդելային դասասենյակի նորոգումն ու կահավորումը:

«Երկրի առաջընթացն ապահովելու նախապայմանը գյուղական համայնքների համաչափ զարգացումն է: Գյուղում բացառապես գյուղատնտեսությունը խթանելու ընկալումը վաղուց իրեն սպառած մոտեցում է դարձել: Տեխնոլոգիական նորագույն լուծումներով աշխարհի հետ հաղորդակցվելու մարտահրավերն արդիական է` անկախ բնակության վայրից: Նորարար լուծումներով այս դպրոցն աշակերտներին թույլ կտա ինքնադրսեւորվել եւ կայանալ հաճելի միջավայրում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: