10:12 | 12.03.13 | Նորություններ | 3434

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է կայուն ապագայի հիմքեր ստեղծելու պատանիների ջանքերը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ, ամփոփել է 2012-ի հոկտեմբերին կայացած 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի եւ 3-րդ Դիմակահանդես-շքերթի արդյունքները: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակները`բնապահպանության գործում կարեւորելով երիտասարդների դերը:
 
«Մարդկության այսօրվա մարտահրավերը բնության հետ ներդաշնակ ապրելն է. անտարբերությունը եւ անպատասխանատվությունը կարող են անդառնալի հետեւանքների պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է կայուն ապագայի հիմքեր ստեղծելու պատանիների ջանքերը: Երիտասարդ սերունդը ստեղծագործությունների լեզվով մեզ հուշում է, որ սպառողական մոտեցումը կարող է հանգեցնել  կյանքի որակի անկմանը եւ մոլորակի էկոհամակարգի ոչնչացմանը: Այս աշխատանքներն արժանի են գնահատանքի», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: