13:39 | 09.03.13 | Նորություններ | 1137

Ucom-ի մրցույթի հաղթողը կնվաճի ուղեգիր դեպի Եվրոպա

Այն անցկացվելու է 3 փուլով.

1-ին փուլում ընկերության բոլոր բաժանորդները մարտի 8-ից մինչև մարտի 27-ը կարող են ուղարկել իրենց ստեղծած լուսանկարները promo@ucom.am էլեկտոնային հասցեին: Լուսանկարները կտեղադրվեն «Ucom» ընկերության ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/UcomArmenia), եւ լավագույն 30 նկարները, որոնք արժանացել են ամենաշատ հավանությունների, կանցնեն  2-րդ փուլ: 

2-րդ փուլում՝ մարտի 28-ին և 29-ին, պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լուսանկարների լավագույն տասնյակը:

Իսկ 3-րդ փուլում լավագույն 10 լուսանկարները մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում կփակցվեն «Ucom» ընկերության սպասարկման սրահներում, որոնց օգտին կարելի է քվեարկել «Ucom» ընկերության հատուկ ID քարտերի միջոցով, որոնք կարելի է ստանալ ընկերության սպասարկման սրահներում: Նկարների օգտին հնարավոր է քվեարկել նաև առցանց՝ www.ucom.am կայքում: 

Հաղթող կճանաչվի 3-րդ փուլի քվեարկությունների արդյունքում ամենաշատ միավորներ ստացած մասնակիցը:

Լավագույն լուսանկարի հեղինակը կնվաճի ուղեգիր 2 անձի համար. անմոռանալի ճամփորդություն Եվրոպայում լյուքս կարգի նավով, որից ստացված անկրկնելի տպավորությունները կուղեկցեն նրանց  ողջ կյանքի ընթացքքում: Նախատեսված են մրցանակներ նաև երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցների համար:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն ապրիլի 9-ին: