10:06 | 22.02.13 | Նորություններ | 3339
ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) գործարկել է «Սակագների ավտոմատ ծանուցում ռոումինգում» ծառայությունը գործարկման մասին:
Այսուհետ Beeline բջջային կապի բաժանորդները գտնվելով ռոումինգում և գրանցվելով տվյալ երկրի որևէ օպերատորի ցանցում, կստանան SMS հաղորդագրության տվյալ երկրի տարածքում գործող միջազգային ռոումինգի սակագների վերաբերյալ, հայտնել են ընկերությունում:
«Մենք մշտապես վերահսկում ենք արտերկրում գտնվող մեր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին մեր հայրենակիցներն ավելի հաճախ են այցելում տարբեր երկրներ, լինի դա գործուղում կամ արձակուրդ, որի ընթացքում հեռախոսը հանդիսանում է անփոխարինելի գործիք, մենք ներդրել ենք անվճար ավտոմատ ծանուցում ծառայությունը, որը կտեղեկացնի հաճախորդներին ռոումինգի սակագների վերաբերյալ: Հուսով ենք, որ մեր հերթական նորարարությունը կօգնի արտասահմանում գտնվող մեր բաժանորդներին ավելի արդյունավետ վերահսկել կապի ծախսերը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
Միևնույն երկրի սահմաններում բոլոր ռոումինգ գործընկերների համար գործում է նույն ռոումինգի սակագները, բացառությամբ այն երկրների, որտեղ Beeline գործում է որպես օպերատոր: Beeline ցանցում բաժանորդները կարող են շփվել ավելի հարմարավետ սակագներով: «Սակագների ավտոմատ ծանուցում ռոումինգում» ծառայության շրջանակում ընկերությունը կտեղեկացնի բաժանորդներին տվյալ երկրում առկա Beeline ցանցի մասին, առաջարկելով վերամիանալ ավելի մատչելի ռոումիգ սակագնային գոտու:
Մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում, անկախ ռոումինգային գոտու փոփոխումից, բաժանորդը կրկին ստանում է SMS հաղորդագրություն տվյալ երկրի տարածքում գործող ռոումինգ սակագների վերաբերյալ: «Սակագների ավտոմատ ծանուցում ռոումինգում» ծառայությունը բաժանորդներին մատուցվում է անվճար և միանում է ավտոմատ կերպով: