18:21 | 17.01.13 | Նորություններ | 1347

    Facebook-ից կարելի է անվճար զանգահարել ԱՄՆ-ում iPhone օգտագործողներին

    Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ն իր բջջային հավելվածում ավելացրել է հնարավորություն, որը թույլ է տալիս անվճար զանգեր կատարել ԱՄՆ-ում iPhone օգտագործողներին:

    Օգտագործողները կարող են զանգահարել իրար՝ օգտագործելով Facebook Messenger հավելվածը, գրում է BBC-ն: Ինչպես զանգահարողը, այնպես էլ զանգ ընդունողը պետք է ունենան իրենց հեռախոսների վրա տեղադրված Facebook Messenger հավելվածը:

    Ընկերությունը հայտնել է նաեւ, որ պատրաստվում է գործարկել նույն հնարավորությունը նաեւ Android-ի եւ Blackberry-ի համար, ինչպես նաեւ ապագայում տարածել նոր ծառայությունը ԱՄՆ սահմաններից դուրս:

    Նոր հնարավորության առավելությունը Skype-ի հանդեպ ինտերնետ-հասանելիության անհրաժեշտության բացակայությունն է: