07:30 | 22.11.12 | Նորություններ | 3708
ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է ՎՏԲ - Հայաստան բանկի հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար:
Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150000 դրամ եւ ավել արժեքով եւ գնել այն տարաժամկետ պայմանով առանց բանկ այցելելու: Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձեւակերպել Beeline վաճառքի եւ սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում:
«ԱրմենՏել-ի եւ ՎՏԲ-Հայաստան բանկի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ եւ որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից հեռախոսային շուկայի եւ համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին եւ հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից եւ ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի ժամանակակից պլանշետային համակարգիչ կամ սմարթֆոն», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայտ ձեւակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: