07:56 | 16.11.12 | Նորություններ | 3865
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում գործարկվել է ներքին տիրույթային (L-Root) DNS-սերվեր:
Դրա արդյունքում ընկերության ինտերնետ-բաժանորդները դոմեն անվանումների տիրույթում որոնման արդյունավետության զգալի առավելություն են ձեռք բերել, հայտնել են ընկերությունում:
Հայկական ինտերնետ թրաֆիկի փախանակման Արմիքս (ARMIX) կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել այս համակարգից օգտվելու հնարավորություն:
L-Root սերվերները պարունակում են վերին մակարդակի դոմենային անուններ, ինչպիսիք են` «.com», «.org», «.net», եւ «.info»:
Ինտերնետ ներքին տիրույթային սերվերի առկայությունը ինտերնետից օգտվողներին ընձեռում է մի քանի առավելություն: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս մոտ տասն անգամ արագացնել DNS հարցումներին արձագանքումը` բարձրացնելով ծառայության արագությունն ու կայունությունը թե լոկալ
հատվածում, եւ թե ամբողջ երկրի տարածքում:
Համացանցից օգտվողներին ընձեռված հիմնական առավելությունն այն է, որ դոմենային անվանումների որոնումը կարող է շարունակվել անգամ այն դեպքում, երբ միջազգային միացումն ընդհատվում է:
«Սա կարեւոր եւ շրջադարձային իրադարձություն է եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, եւ, առհասարակ, Հայաստանի համար` ինտերնետ համացանցային ծառայությունների մատուցման որակի բարձրացման առումով: Այս սերվերի շահագործումը համահունչ է Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը նպաստելու ՎիվաՍել-
ՄՏՍ-ի ռազմավարությանը», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ներկայումս աշխարհում կա 13 խմբի դասակարգված շուրջ 240 տիրույթային սերվերի «պատճեն»: