03:24 | 16.11.12 | Նորություններ | 4948

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բջջային կապի ծառայություններից օգտվել նաեւ քաղաքային հեռախոսից

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաեւ ստացիոնար հեռախոսից:

    Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար, հայտնել են ընկերությունում:

    Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը եւ հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաեւ SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային եւ բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում եւ թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաեւ ուղարկել եւ ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից:

    «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:

    Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

    Ծառայության մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ: