02:31 | 09.11.12 | Նորություններ | 3916
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը բացել է նոր Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ Երեւանում` Կոմիտաս 26 հասցեում: Նոր գրասենյակում կարող են սպասարկվել Beeline ֆիքսված եւ բջջային կապի բոլոր բաժանորդները, այդ թվում նրանք, ովքեր նախկինում սպասարկվել են Գյուլբենկյան 30 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:
Կոմիտաս 26 հասցեում գտնվող նոր գրասենյակը կաշխատի առանց հանգստյան օրերի. երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, շաբաթ եւ կիրակի` 09:00-ից մինչեւ 18:00-ը: Beeline ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ զանազան հարցերով. միանալ ցանցին կամ սակագնային փաթեթին, կատարել վճարումներ, ստանալ հեռախոսազանգերի վերծանում եւ այլն:
Ներկայումս Կոմիտասի պողոտայում գործում է 2 Beeline գրասենյակ հետեւյալ հասցեներում` Կոմիտաս 26 եւ Կոմիտաս 56: Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում գործում է 82 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 25-ը` մայրաքաղաքում: