01:29 | 08.11.12 | Նորություններ | 3348
Երեւան/Մեդիամաքս/. Vimpelcom ընկերությունը բիզնեսի վերակազմավորման գործընթացի շրջանակներում էականորեն կկրճատի իր «ԱՊՀ» բիզնես-միավորի աշխատակիցների թիվը:
Այս մասին այսօր գրում է Ведомости թերթը՝ վկայակոչելով «ԱՊՀ» բիզնես-միավորի մենեջերին:
Նշվում է, որ ստորաբաժանումը կենթարկվի «լայնածավալ կրճատումների»` խոսքը վերաբերում է աշխատակիցների ավելի քան 50 %-ի մասին (ներկայումս միավորում աշխատում է 170-180 մարդ): «ԱՊՀ» բիզնես-միավորի աշխատակիցների մի մասը հնարավոր է տեղափոխվի հոլդինգի այլ ստորաբաժանումներ, չի բացառում Vimpelcom-ին մոտ կանգնած աղբյուրը:
«ԱՊՀ» բիզնես-միավորի ներկայացուցիչ Արտեմ Մինաեւը հստակ թվեր չի նշել, բայց հաստատել է թերթին, որ ստորաբաժանման ծախսերը կօպտիմալացվեն, այդ թվում աշխատակազմի կրճատման եղանակով. աշխատակիցների մի մասը կաշխատի ընկերությունում մինչ 2012 թ.-ի դեկտեմբեր, մյուս մասը՝ մինչ 2013 թ.-ի մարտը: