04:50 | 11.10.12 | Նորություններ | 789

ՏՏ-լիդերների հերթական ֆորումի թեման կրթական խնդիրներն են

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 12-14-ը կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» հերթական ֆորումը՝ նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական եւ աշխատուժի զարգացման խնդիրներին:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) այս անգամ կանցնկացնի ֆորումը Հանքավանի «Անի Ռեզորթ» հանգստյան տանը:

Օրակարգային թեմաներից են` 
•    Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ներկայացում
•    Ծրագրային ապահովման գերազանցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն
•    Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ներկայացում
•    Մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների կոնսոլիդացիա կրթական ծրագրերի շուրջ
•    ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության  խմբակների ստեղծում եւ այլն:

Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, համալսարանների եւ այլ կրթական հաստատությունների, կրթության եւ գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների եւ մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։

Հանդիպմանն աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը: Ծրագիրը նպատակային աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկություններին կրթական խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: